ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի վերջին հայտարարությունները, որոնցում նա ԱՄՆ-ին սպառնացել է պատերազմով և պահանջել է Ռուսաստանի հետ չխոսել ուլտիմատումների լեզվով: «Նա չպետք է դա ասեր։ Նրա լեզվի տակ ոսկոր չկա։ Նա անցյալում էլ է նման բաներ ասել։ Եվ այդ պատճառով մենք միշտ ուզում ենք պատրաստ լինել դրան։ Եվ այդ պատճառով ես երկու միջուկային սուզանավ եմ ուղարկել տարածաշրջան»,- ասել է Թրամփը:               
 

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում
02.09.2023 | 13:21

«Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ոյժերից» (Գարեգին Նժդեհ):

Նժդեհի ժամանակներից ոչինչ չի փոխվել։ Այս հիվանդ ու դժբախտները հիմա էլ են լցվել քաղաքական դաշտ ու շեղում են մեզ իրական մարտահրավերներից։ Թմբիրը կերտող հերոսներն են։

Մեր բանակի թվաքանակը կրիտիկական քիչ է։ Կա՞ քաղաքական ուժ, որի օրակարգում այս հարցը առկա է։ Չկա՛։

Ռազմարդյունաբերությունը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Կա՞ քաղաքական ուժ, որն այս հարցում ունի ծրագիր ու տեսլական։ Չկա՛։

Աշխարհը մտել է տնտեսական մոդելի տրանսֆորմացիայի մեջ։ Կա՞ քաղաքական ուժ, որը մեր նոր տնտեսական մոդելի տեսլական ունի։ Չկա՛։

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում, երկիրը կառուցելով են ստեղծում։

Արցախը չունի այլ փրկություն, քան՝ Հայաստանի ուժային պոտենցիալի մեծացումը։ Իսկ այդ պոտենցիալը մեզ ոչ ոք նվեր չի տալու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3823

Մեկնաբանություններ

img src="thumbs/220x153/Z2k0qCQy35bUkFLXaRDu8iDFQ3.jpg" alt="Պնակալեզին ուր էլ ուղարկես, կվերադառնա իր նախկին տեղը" title="Պնակալեզին ուր էլ ուղարկես, կվերադառնա իր նախկին տեղը" />
Պնակալեզին ուր էլ ուղարկես, կվերադառնա իր նախկին տեղը